Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Ինչպե՞ս վերահսկել էկզեման. news.am

Ինչպե՞ս վերահսկել էկզեման. news.am

Էկզեման մաշկի բորբոքում է, որը կարող է կրկնվել ամբողջ կյանքի ընթացքում, եւ այդ հիվանդության սրվելը զգալի չափով կախված է այնպիսի արտաքին գործոններից, ինչպիսիք են՝ ալերգենները, քիմիական նյութերը կամ սթրեսը: Հիվանդությունը վերահսկողության տակ պահելու համար բժիշկները խորհուրդ են տալիս  հետեւյալ  միջոցները ձեռնարկել.

 

Արտաքին ազդակցներից խուսափելուց բացի մաքուր մաշկը չոր, քոր առաջացնող մաշկից խուսափելու լավագույն միջոցն է: Նշենք, որ այս խորհուրդները երեխաներին էլ են վերաբերում.

 

1. Ամեն օր լողացեք:

 

Մարդիկ կարծում են, որ չոր մաշկից խուսափելու համար պետք չէ շատ հաճախ լողանալ, սակայն դա այլեւս ճիշտ չէ: Այսօր կարելի է գտնել օճառներ, լվացող եւ մաքրող միջոցներ, որոնք մեղմ ազդեցություն ունեն մաշկի վրա եւ չեն ջրազրկում այն: Լողացեք գոլ ջրով եւ այնպիսի օճառներով կամ միջոցներով, որոնք անուշահոտ չեն, հիպոալերգեն են եւ նախատեսված են զգայուն մաշկի համար:

 

2. Խոնավեցնող քսուկներ օգտագործեք:

 

Լոգանքից հետո մաշկը մերսեք խոնավեցնող քսուքներով, այնուհետեւ օրը մեկ կամ երկու անգամ կրկնեք գործընթացը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կերամիդներով խոնավեցնող քսուկներն ամենաարդյունավետն են:

 

3. Դադարեցրեք քորելը:

 

Հիշեք, որ ինչքան շատ քորեք, ցանն այնքան ավելի կշատանա: Երեխաների դեպքում աշխատեք նրանց ձեռքերն ու միտքն անընդհատ զբաղված պահել:

 

Մասնագետները հիշեցնում են, որ էկզեման անբուժելի, բայց վերահսկելի հիվանդություն է: Նրանք, ովքեր մանկահասակ տարիքում այդպիսի հիվանդություն են ունեցել, իրենց մաշկին պետք է հետեւեն ամբողջ կյանքում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. logderma.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ